Լիբանանում իշխանությունները տեղյակ են եղել, որ նավահանգստում պահվել է ամոնիակային սելիտրա․ CNN

Լիբանանում իշխանությունները տեղյակ են եղել, որ նավահանգստում պահվել է ամոնիակային սելիտրա․ CNN

Լիբանանի տրանսպորտի եւ արդարադատության նախարարությունները, ինչպես նաեւ այլ գերատեսչություններ տեղյակ են եղել, որ տեւական ժամանակ Բեյրութի նավահանգստում պահվել է ամոնիակային սելիտրայի մեծ քանակություն։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված մի շարք փաստաթղթեր։ Խոսքը էլեկտրոնային փոստով իրականացված նամակագրության եւ դատական փաստաթղթերի մասին է։

ՀԸ-ն հատկապես ուշադրություն է հրավիրում օգոստոսի 5-ին Baroudi & Associates փաստաբանական ընկերության տարածած հայտարարության վրա։ Այս փաստաբանական գրասենյակը ներկայացրել է Rhosus նավի նավաստիների շահերը։ Այս նավով է Բեյրութ 2014 թվականին բերվել ամոնիակային սելիտրան։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեռ 2014-ի հուլիսին փաստաբանները նամակով դիմել են Լիբանանի տրանսպորտի նախարարությանը, զգուշացնելով, որ նավի վրա եղած բեռը վտանգավոր է։ Իսկ ահա տրանսպորտային գերատեսչությունից էլ ստացել է նամակ, որ արդարադատության նախարարության գրություն է ուղարկվել կապված բարձրացված խնդրի առնչությամբ։