Ի՞նչ ասել մեկին, ում կոչում են  «Դոկտոր մահ» 

Ի՞նչ ասել մեկին, ում կոչում են  «Դոկտոր մահ» 

Նման զրույցներից մեկն եմ պատմում։ Կորոնավիրուսի ժամանակ ծանր վիճակոմ գտնվող հիվանդի մոտ անհապաղ ծանր վիրահատական  միջամտություն է առաջանում։ Հիվանդն է ինձ պատմել։ Հենց պալատից հանում ու վիրահատարանի սեղանին են դնում։ Հիվանդը չի հասցնում հասկանալ, թե իր հետ ինչ է կատարվում։ Նարկոզից հետո, երբ արթնանում ու տեսնում է, որ տասնյակ խողովակներ են ամրացված որովայնին, բոլորը հանում ու շպրտում է, որը հետագայում հետևանքներ է ունենում։  Քույրերը չեն հասցնում արգելել։ Դա այն շրջանն էր, երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր ու հանրապետությունը  անտեր մեռնելու ահով էր վարակված։ Դա այն ժամանակն էր, երբ Արսեն Թորոսյանը  հրաման էր ստորագրել, որը վերաբերում էր դիակային դոնորների մասին։ Այդ ծանր շրջանում ոչ մի հիվանդ  վստահ չէր, թե իր հետ ոնց կվարվեն․․․ Ինչևէ, վիրահատվածը սկսում է գոռալ՝ իմ օրգաննե՞րն եք հանել․․․ Հազիվ են կարողանում ուշքի բերել հիվանդին։

Ու նման դեպքերը մեկը չեն, երկուսը չեն, հարյուրը չեն։ Զուր չեն Թորոսյանին կնքել մահվան թվերի հետ խաղացող  «Դոկտոր մահ» անունը, որովհետև իր նախարար աշխատած տարիներին ծնկի էր բերել մարդկանց, ահուսարսափ տարածել շուրջը։ Կորոնավիրուսն այնքան սարսափելի չէր, ինչքան ինքը։ Ի՞նչ եղան նրա դեմ հարուցված քրեական գործերը, հետագա ծառայություններով վարձահատու՞յց է լինում։  Երբեմն զարմանում ես, թե նման մարդուն ի՜նչ սահունությամբ փոխադրեցին այլ ռելսերի վրա, ասես ոչինչ չէր եղել․․․ Ու հիմա այդ մարդը պաշտոնապես հայհոյում է ու ասում, որ քաղաքական վենդետա լինելու է․․․ Մոռացե՞լ է, որ Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու։  Ու հիմա նույն մարդը պաշտոնապես հայհոյում է, ով իրեն թուրք է ասում։ Պաշտոնապե՛ս է հայհոյում, այդ կերպ բացահայտելով , որ պաշտոնական հրահանգ ունի․․․  «Դոկտոր մահ»-ից ավելի սարսափելի անվանում չկա։ 

Ի՞նչ ասեն մեկին, ում անունը «Դոկտոր մահ» է․․․ Հազար անգամ, լսել, կարդացել ես օնլայն հարթակներում, մամուլում,  ինչու՞ ձայն չես հանել։  Հրահանգ չունեի՞ր։ Պա՞հն է։