Զելենսկին չեղարկել է Պորոշենկոյի հրամանագրերը

Զելենսկին չեղարկել է Պորոշենկոյի հրամանագրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր նախորդ Պետրո Պորոշենկոյի հրամանագրերը Արդարադատության Բարձրագույն խորհրդում նշանակումներ կատարելու հետ կապված։ Խոսքը Անդրեյ Վասիլենկոյին ու Միխայիլ Իսակովին այդ խորհրդի անդամներ նշանակելու հրամանագրերի մասին է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։ Բացի այդ, Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ԱԴԽ անդամության թափուր տեղերի հետ կապված հայտարարվել է բաց մրցույթ։ Նշենք, որ Պորոշենկոն Վասիլենկոյին ու Իսակովին նշանակել է մայիսի 13-ին, այսինքն այն բանից հետո, երբ արդեն հայտարարվել էր, որ ինքը չի անցել նախագահական ընտրություններում։ Բարձրագույն Արդարադատության խորհուրդը ապահովում է Ուկրաինայում դատական իշխանության անկախությունը։ Այն բաղկացած է 21 անդամից, չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Խորհրդի անդամները պետք է պահպանեն բացարձակ չեզոքություն ներքաղաքական կյանքում որեւէ մասնակցությունից