Հրաժարվել է պատիվ տալ պետական դրոշին եւ ձերբակալվել է

Հրաժարվել է պատիվ տալ պետական դրոշին եւ ձերբակալվել է

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում տասնեմամյա դպրոցականը ձերբակալվել է այն բանի համար, որ հրաժարվել է հոտնկայս պատիվ տալ ամերիկյան պետական դրոշին։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Աշակերտը մեղադրվում է դպրոցական կարգուկանոնը խախտելու, եւ ձերբակալման ժամանակ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու մեջ։ Նրան երեք օր հեռացրել են դպրոցական դասերից։ Հրապարակման մեջ նշվում է, որ աշակերտը հրաժարվել է պատիվ տալ պետական դրոշին հայտարարելով, որ դրոշը չափազանց ռասիստական է, իսկ պետական օրհներգը վիրավորում է աֆրոամերիկացիներին։ Դրանից հետո ուսուցչուհին ասել է, որ եթե երեխան չի ուզում ապրել ԱՄՆ-ում, կարող է այլ երկիր տեղափոխվել, ինչին տղան պատասխանել է, որ իրեն բերել են ԱՄՆ։ Ուսուցչուհին բողոք է ներկայացրել դպրոցի ղեկավարության։ Թե որ ռասային կամ ազգության է պատկանում տղան, չի նշվում։ Դրանից հետո երեխան դպրոցի ղեկավարությանն ու ուսուցիչներին անվանել է ռասիստներ։ Երեխայի մայրն էլ իր հերթին է հայտարարել, որ դպրոցի ղեկավարները եւ ոստիկանները շատ են լուրջ մոտեցել հարցին։