Գյումրիում եռուզեռ է,փակ են փողոցներ. մեկնարկել է համաժողովը (Լուսանկարներ)

Գյումրիում եռուզեռ է,փակ են փողոցներ. մեկնարկել է համաժողովը (Լուսանկարներ)

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը:Վաղ առավոտից Գյումրիում եռուզեռ է,փակ են կենտրոնական մի քանի փողոցներ,Գորկու այգուն հարակից Ջիվանի փողոցում տեղադրված են տաղավարները,ներկա են քաղաքային,մարզային իշխանությունների ներկայացուցիչները,ովքեր պատրաստ են դիմավորելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Ի դեպ,այստեղ է արդեն նախարար Սուրեն Պապիկյանը,ով շրջում է տաղավարներում,ծանոթանում համաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Քիչ առաջ ժամանեց վարչապետը,ծանոթանում է էքսպո ցուցահանդեսին, շրջում է տարածքով, նա ստացավ առաջին նվերը՝ Գյումրիում արտադրվող ջինսե տաբատ։

Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկելու է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին: 

Համաժողովի պաշտոնական մասը կունենա շուրջ 300 մասնակից: Ներկա են լինելու Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը մեկնարկելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ողջույնի խոսքերով, այնուհետ տեղի են  ունենալու պանելային քննարկումներ:

Պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը: