Warner Bros-ը հրաժարական է տվել՝ սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո

Warner Bros-ը հրաժարական է տվել՝  սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո

Warner Bros-ի ղեկավար 54-ամյա Քեյվին Ցուձիհարան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իրեն մեղադրել են անվայելուչ սեքսուալ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է «Մեդուզա» պարբերականը։ Warner Bros-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը շնորհակալ է Ցուձիհարայից իր քառորդդարյա աշխատանքի համար ընկերությունում եւ ֆիքսում, որ նա անձամբ է այս որոշմանը հանգել, ընկերության համբավի հանդեպ ունեցած պատասխանատվությունից ելնելով, քանի որ իր ներկայությունը կարող է խանգարել որ ընկերությունը շարժվի առաջ։ Հիշեցնենք, որ Hollywood Reporter-ը գրել էր, որ 2013-ին Ցուձիհարան սեքսուալ կապ էր ունեցել քսանմեկամյա դերասանուհի Շարլոտա Կիրկի հետ։ Հրապարակման մեջ նշվում էր, որ մենեջերը դերասանուհուն խոստացել է առաջընթաց կարիերայում, իր հետ սեքսուալ կապ ունենալու դիմաց։ Հայտնի է, որ Կիրկը Warner Bros-ի արտադրած երկու ֆիլմերում էպիզոդիկ դերեր է խաղացել։ Նշենք, որ դերասանուհին իր կողմից հայտարարել է, որ որեւէ պարտք ու պահանջ չունի Ցուձիհարայից։