Գետազատի նախկին գյուղապետը ստացել է պահակի աշխատավարձը 

Գետազատի նախկին գյուղապետը ստացել է պահակի աշխատավարձը 

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Գետազատի նախկին համայնքապետ Գարեգին Հարությունյանի դատաքննությունն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ին՝ ընտրվելով Արարատի մարզի Գետազատ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2014թ. հունվարի 8-ին իր կողմից տրված թիվ 5 կարգադրությամբ Գետազատ համայնքի բնակիչ Անդրանիկ Պողոսյանին ընդունել է աշխատանքի որպես «Տիկնունի» կոչվող թագավորական պալատի պահակ, որից հետո 2015 -ի հոկտեմբերից 2018-ի  մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, այն պարագայում, երբ վերջինս հաճախելով  աշխատանքի, աշխատավարձի պլաստիկ քարտը հանձնել է Գարեգին Հարությունյանին և շարունակել է ստորագրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող իր կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքի հաճախելիության մասին գրաֆիկը։

Իսկ Անդրանիկ Պողոսյանի աշխատավարձը ստանալու նպատակով իր մոտ է վերցրել վերջինիս անվամբ հաշվառված աշխատավարձի պլաստիկ քարտը և շահադիտական նպատակով իր ստորագրությամբ և կնիքով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Անդրանիկ Պողոսյանի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքի հաճախելիության մասին գրաֆիկը ու իրեն հանձնված աշխատավարձի պլաստիկ քարտով անձամբ ստացել և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնել է Անդրանիկ Պոդոսյանի անվամբ հաշվարկված խոշոր չափերով 2.569.468 ՀՀ դրամ աշխատավարձը: