Ուզում ենք՝ Հունանը մեր մարզից գնա․ ակցիա Սյունիքի մարզպետարանի դիմաց

Ուզում ենք՝  Հունանը մեր մարզից գնա․ ակցիա Սյունիքի մարզպետարանի դիմաց


Այսօր Սյունիքի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ պահանջով, որպեսզի մարզպետ Հունան Պողոսյանը պետբյուջե վերադարձնի ինքնապարգեւատրման գումարները

Ակցիայի մասնակից Նատալյա Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանից իրենց ոչ ոք չի մոտեցել, մինչդեռ քաղաքացիները ասել են, որ չեն ցանկանում Հունան Պողոսյանին տեսնել մարզպետի կարգավիճակում․ «Ուզում են էդ պարգեւավճարները ջրեն, գնա, խի՞ ջրեն։ Հունանը դե իրեն 2 անգամ է պարգեւավճար վերցրել։ Ոչ մեկ չիջավ, էնտեղ ժողովուրդ կար, ասում էին՝ ուզում ենք Հունանը մեր մարզից գնա, մանավանդ էս պարգեւավճարներից հետո շատ հիասթափված ենք։ Մենք ստորագրահավաք էլ ենք կազմակերպել, բոլորը մոտիկանում էին, ողջունում էին»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ակցիաները մշտական բնույթ են կրելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ձայնը լսելի չի եղել․ «Ես մենակ իմ խանութում 4000 դոլար տուժել եմ, որպես քաղաքացի էդ խանութը կրել, բերել եմ էդտեղ, որ սոված չմնան։ Չի կարող էդ սոված երկրում նման բաներ լինեն։ Էդ ֆոնի վրա էլ հեղափոխություն արեցինք, որ մարդկանց վիճակը բարելավվի։ Էս երկիրը էնքան խնդիրներ ունե՜ր»։