Հիբրիդային պատերա՞զմ

Հիբրիդային պատերա՞զմ

«Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն կարծում է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու համար հարկ է հաշվի նստել միջազգային քաղաքականության մի շարք գործոնների հետ, բայց ոչինչ չի խանգարում, որ նախկին զինվորականներից, կամավորականներից եւ տեղական բնակչության ներկայացուցիչներից կազմավորվեն պարտիզանական խմբեր: «Նրանք կարող են մեծ խառնաշփոթություն ստեղծել, խանգարել զբոսաշրջային նախագծերին, հարվածել զինվորական խմբավորումներին»- մանրամասնել է Արիֆօղլուն: Որպես օրինակ նա հիշել է Դիլգամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, որոնք, ինչպես Արիֆօղլուն է ասել, մինչեւ վնասազերծվելը մի քանի անգամ եղել են Բարվաճառում եւ բարեհաջող վերադարձել: Այսպես կոչված «պարտիզանական պատերազմի» թեզը, կարծես, ադրբեջանական մամուլում այդքան բաց առաջին անգամ է արծարծվում: Դա կարող է վկայություն լինել, որ հակառակորդ կողմում  նման քննարկումներ ընթանում են: Այսինքն, Ադրբեջանը ծրագրում է Արցախի դեմ հիբրիդային պատերազմ: