Վրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում

Վրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17։25-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոզա Ա․, ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել Մարինե Ի․-ին (ծնված 1999 թ․)։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։