Վրաստանը սկսում է սեփական ավտոմեքենաների արտադրությունը

Վրաստանը սկսում է սեփական ավտոմեքենաների արտադրությունը

Վրաստանը սկսում է սեփական ավտոմեքենաների արտադրության կազմակերպումը։ Այն իրականացնելու են վրացական Aigroup եւ չինական Changan ընկերությունները, որոնք արդեն ստորագրել են համապատասխան հուշագիրը, որով առաջին անգամ Վրաստանը սեփական թեթեւ մարդատար ավտոմոբիլները կսկսի արտադրել։ Վրացական ապագա մեքենաների համար հիմք կհանդիսանան չինական Changan ավտոմեքենաները, սակայն վրացի մասնագետները մտադիր են սեփական ապրանքանիշը ստեղծել։ Առաջին մոդելը, ըստ Business Media Georgia-ի, կստեղծվի Changan Eado սեդանի հիմքի վրա։ Այն կունենա 1,6 տարողության բենզինով աշխատող շարժիչ՝ 128 ձիաուժ հզորությամբ։ Ավելի ուշ կստեղծվեն նաեւ էլեկտրամոբիլներ, որոնցից մեկը կհավաքվի Benni EV360 մեքենայի հիմքի վրա եւ մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 300 կմ։