Թուրքիայի Ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան

Թուրքիայի Ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ընկերակցությամբ Ստամբուլի կուսակալ Ալի Յերլիքայայի եւ այլ պաշտոնյաների, այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի տարածած հայտարարությունից: Մոտ մեկ ժամ տեւած այցելության ընթացքում նախարար Սուլեյման Սոյլուի, կուսակալ Ալի Յերլիքայայի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք Աթեշյանի, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս Մաշալյանի, Ս. Փրկիչ Ազգային հիվանդանոց հոգաբարձության ատենապետ Պետրոս Շրիլինօղլուի եւ այլոց մասնակցությամբ տեղի է ունեցել դռնփակ քննարկում, որից հետո, «Ժամանակ» պոլսահայ պարբերականին Պետրոս Շիրինօղլուն տեղեկացրել է, որ նախատեսվում է պատրիարքական տեղապահի ընտրություն կատարել առաջիկա հունիս ամսին:

Ամենայն հավանականությամբ, պատրիարքական տեղապահի ընտրությունները կկայանան հունիսի քսաներեքին տեղի ունենալիք Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններից հետո: