Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որոնց նկարները տարածվում են, չկան

Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որոնց նկարները տարածվում են, չկան

Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն փշալարերը, որոնց նկարները տարածվում են՝ չկան: Այս մասին այսօր հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ի՞նչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու: Հիմա դրանք գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ»,-նշել է
նա։