Կառավարության նիստը մեկնարկեց նվերներով

Կառավարության նիստը մեկնարկեց նվերներով

Կառավարության նիստն այսօր մեկնարկեց անակնկալ նվերներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու օր առաջ գիրք նվիրելու օրն էր, և թեպետ արդեն երկու օր անցել է այդ օրվանից, բայց գիրք կարել է նվիրել ամեն օր, հատկապես գիրք նվիրելու օրվան հաջորդող օրերին։

«Հետևաբար, այսօր մենք բոլորս նվերներ ունենք, տարբեր գրքեր են»,-ասաց Վարչապետը։ Այնուհետև փորձեց ճշտել՝ ո՞վ է գրքերի հեղինակը, հետո, ինչպես հասկացանք, որևէ կոնկիետ մեկը չէր, խառն էր, ուստի վարչապետն արձանագրեց․ «Համարենք սա հաճելի անակնկալ, շնորհակալություն նվերների համար, հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»։

Այնուհետև անցավ կառավարության նիստի օրակարգի հաստատմանը։