Մայրաքաղաքին աղետ է սպառնում

Մայրաքաղաքին աղետ է սպառնում

Պոտսդամի գերմանական երկրաբանական հետազոտական կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանին, որը Ասիայի խոշորագույն քաղաքներից է՝ 13 միլիոն բնակչությամբ, կարող է աղետ սպառնալ, քանի որ մակերեւույթն այնտեղ արագ նստում է, որոշ տեղերում նույնիսկ տարեկան 25 սմ։ Դա կարող է բերել նրան, որ սկսվի շինությունների եւ կոմունիկացիաների վնասում։ Պատճառը ստորջրյալ ջրերի պաշարի սպառումն է։ Այս մասին գրում է Science Alert հանդեսը։

Վերլուծելով արբանյակային ռադարների հաղորդած տվյալները՝ մասնագետները հայտարարել են, որ Թեհրանի հարթավայրի որոշ հատվածներ, որոնք գտնվում են արեւմտյան մասում հարթավայրի, նստում են տարեկան 25 սմ արագությամբ, իսկ որոշ հատվածներ էլ 5 սմ։ Ինտենսիվ կերպով ստորգետնյա ջրերի օգտագործումը բերում է գրունտային ապարների նման շարժերի։

Գիտնականները նաեւ նշել են, որ վերջին երեսուն տարում ստորգետնյա ջրերի մակարդակը նվազել է 12 մետրով։ Գերմանացի մասնագետները խորհուրդ են տվել վերահաս աղետից խուսափելու համար կազմակերպել խելամիտ ջրօգտագործում։