Ահաբեկիչները ցանկացել են փախուստի դիմել՝ կնոջ շորեր հագած

Ահաբեկիչները ցանկացել են փախուստի դիմել՝ կնոջ շորեր հագած

Համացանցում հայտնվել են կադրեր այն մասին, թե ինչպես ԻՊ խմբավորման ահաբեկիչները փորձում են փախուստի դիմել կնոջ հագուստ հագած։ Կադրերը հրապարակել է բելգիացի անկախ լրագրող Սոտիրի Դիմպինուգին։ Ինչպես հայտնում է ռուսական «Լենտա»-ն, կադրերում երեւում են տղամարդիկ, վատ դիմահարդարմամբ եւ կանացի հագույստ հագած։ Նրանք փորձել են թաքնվել քուրդ աշխարհազորայիններից, որոնք ազատագրում են Բաղուզ քաղաքը Արեւելյան Եփրատի շրջանում, որը միակ քաղաքն է, որ մասնակի կերպով վերահսկվում է գրոհայինների կողմից։