Էրդողանը ԵՄ-ի համար կործանում է կանխատեսում

Էրդողանը ԵՄ-ի համար կործանում է կանխատեսում

ԵՄ ջանքերը սեփական արժեքների ապահովման հարցում դատապարտված են ձախողման, առանց Թուրքիայի լիարժեք մասնակցության: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան կշարունակի իր ջանքերը ԵՄ անդամակցության հարցում, չնայած բոլոր նրանք գործողություններին, որոնք փորձում են վտարել մեզ եվրոպական տարածքից: Առանց Թուրքիայի մասնակցության, ԵՄ բոլոր ջանքերը, կապված սեփական արժեքների պահպանման հետ, դատապարտված են ձախողման: ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը շատ ավելի, քան մենք ԵՄ-ի», - ասել է Թուրքիայի նախագահը: Նշենք, որ ԵՄ կողմից առաջադրված յոթանասուներկու նախապայմաններից Թուրքիան կատարել է արդեն վաթսունվեցը, որոնք սահմանել էր ԲրյուսելնԱնկարայի համար, որպես նախապայման առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար: