Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար

Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար

Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները, որն անցնում է իր տարածքով։

Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում։

Նա նշել է, թե Ադրբեջանը նույնպես շարունակում է աշխատանքներն այս ուղղությամբ։

«Թուրքիան այս երթուղու առանցքային երկրներից մեկն է (նկատի ունի Միջին միջանցքը- խմբ.): Պատմականորեն այս երթուղին մեծ նշանակություն է ունեցել: Այսօր մենք ցանկանում ենք ուժեղացնել դրա ներուժը»,- հավելել է Ուրալօղլուն: