Ուկրաինայի պառլամենտը հավանություն կտա արդյոք մարիխուանայի օրինականացմանը

Ուկրաինայի պառլամենտը հավանություն կտա արդյոք մարիխուանայի օրինականացմանը

Ուկրաինաի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների կոմիտեն հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Կոմիտեի անդամ, Ռադայի պատգամավոր Գեորգի Լոգվինսկու խոսքերի համաձայն, այդ օրինագիծը կարելի է որակել որպես կյանքի իրավունքի օրինագիծ: Արդեն այս շաբաթ օրինագիծը կգրանցվի Ռադայի օրակարգում: Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ կողմ է մարիխուանայի, խաղատների ու մարմնավաճառության օրինականացմանը: