«Հրապարակ». ՀՀԿ-ից կվերցնե՞ն Մելիք-Ադամյան փողոցի շենքը

«Հրապարակ». ՀՀԿ-ից կվերցնե՞ն Մելիք-Ադամյան փողոցի շենքը

Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը եւ փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի մետրի դիմաց, որը հետագայում ապամոնտաժել է եւ կառուցել Մելիք-Ադամյանի գրասենյակը: ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ ասաց, որ ՀՀԿ-ն մտահոգված չէ այս հայցով, վստահ է, որ ամեն ինչ օրինական է եղել: Իրենք դեռ չեն ծանուցվել հայցի մասին: Ոմանք կարծում են, որ այս հայցով իշխանությունը փորձելու է ՀՀԿ-ից վերցնել Մելիք-Ադամյան փողոցի շենքը։