Եթե վեթինգը 98-ից հետ չգնա, ապա այն պատճառով, որ հայտարարագրումներ չեն եղել

Եթե վեթինգը 98-ից հետ չգնա, ապա այն պատճառով, որ հայտարարագրումներ չեն եղել

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ    

-Պարոն Սաֆարյան, այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ անցումայի արդարադատությանը նվիրված լսումներից հետո քաղաքալան որոշում է ընդունվել  98-ից հետ չգնալ՝ խնայելով Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածն ու պաշտոնյաներին։

-Տեղեկություն չունեմ և, նաև, անկեղծ ասած, չեմ հավատում, որովհետև վեթինգը հիմնված լինելով շատ կոնկրետ 3 չափանիշներին վրա՝ մասնագիտական կարողություններ, արհեստավարժություն, համապատասխանատվություն՝ զբաղեցրած պաշտոնին, ունեցած կապեր,որոնք էական կարող են լինել պաշտոնյայի նշանակման և կայացրած որոշումների համար և օրինավոր եղանակով ձեռք բերված գույք ու եկամուտներ։ Այս կտրվածքով, ինչո՞ւ չեմ հավատում․ մեծագույն ցանկության դեպքում վախենամ թե չկարողանանք գնալ վաղ 2000-ականներ, որովհետև եկամուտների հայտարարագրման ինստիտուտը ներդրվել է 2011 թվականին։
Այսինքն՝ ոնց եք պատկերացնում, որ մարդը, որը եկամուտ չի հայտարարագրել և դու հիմք չունես ստուգելու՝ այդ թվականին նա ի՞նչ է ունեցել, ինչ չի ունեցել և այս ունեցածից ինչն է օրինականան, ինչը՝ ոչ, ո՞նց եք պատկերացնում 97-98 թթ․ եկամուտների հայտարարագրումները, որոնք չեն եղել։ Հետևաբար՝ ոնց է ստուգվում։
Հետո մի բան էլ հաշվի առնենք, դատական համակարգը սկսել է ձևավորվել 98 թվականից։ Իհարկե, դա չի նշանակում, թե Տեր-Պետրոսյանի շրջանից մնացած դատավորներ, դատախազներ չկան, բայց բուն դատաիրավական համակարգի բարեփոխումները 95 թվականին ընդունված Սահմանադրության հիման վրա, սկսել են կյանքի կոչվել 97-98 թվականներից և երբ Դավիթ Հարությունյանը նախարար նշանակվեց, հենց այդ ժամանակ էլ սկսեց կազմավորվել դատավորների ու դատախազների պաշտոնական առաջխաղացման ցուցակները, որոնք նախատեսված էին Սահմանադրությամբ և արդեն իսկ ընդունված օրենքներով։ Այսինքն՝ օբյեկտիվորեն, ուզենք,թե չուզենք, եթե նույնիսկ ձև կգտնեն 98 թվականից հետո եկամուտների հայտարարարգրերը հաստատելու, ապա միևնույն է դա սկսվելու է 98-ից, որովհետև այդ համակարգը ձևավորվել է 98-ից։ Եվ եթե անգամ նման բան էլ գրված լինի 98 թվի հետ կապված, ապա դրա պատճառը բնավ էլ այն չէ, որ խնայում են Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ այն, ինչ նշեցի։

-Պարոն Սաֆարյան, տեսակետներ են հնչում, որ ԲԴԽ-ից հետո հերթը ՍԴ-ինն է, և մանավանդ,Հրայր Թովմասյանինը, ում նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը անվանեց ՀՀԿ-ական մաֆիայի ամենակարկառուն ներկայուցիչներից մեկը։ Քանի որ շատ ակտիվ եք վերջին հրաժարականները պահանջելու հարցում, դրա համար հարցը Ձեզ եմ ուղղում։

-Ես շատ ակտիվ եմ եղել շատ վաղուց՝ պահանջելով այս բոլորի հրաժարականը․ ի դեպ,  2000-ականների կեսերից։
Ես գոնե այն մարդն եմեղել, որը հստակ հասկանում էր, որ մեր երկրի ողբերգությունների մեծ մասն անկախ դատական համակարգի բացակայությունն է և սահմանադրական ամեն մի փոփոխության ժամանակ առաջին բարձրացրած խնդիրս դա է եղել, ոչ թե ինչպես կձևավորվի ԱԺ, կառավարություն։ Այլ, որ ունենանք դատարան, որտեղ հնարավոր կլինի բոլոր վեճերը լուծել՝ 1-ին ատյանից մինչև Սահմանադրական։ Ու, ցավոք, կենցաղային գործից մինչև սահմանադրական արդարադատություն, ինքս էլ անձնական գործով անցել եմ,այդ թվում՝ 2012-ին ընտրությունների արդյունքների կապակցությամբ ՍԴ դիմած իմ հայցով։ Եվ, այո, միանում եմ վերստին, նաև Կարեն Անդրեասյանի բարձրացրած պահանջին, որ, այո, Սահմանադրական դատարանը նույնպես պետք է հրաժարական տա։
Այնտեղ, ցավոք սրտի, հավաքված չեն անկախ իրավագիտական մտքի կարկառուն ներկայուցիչներ, դրանք կամ իշխանություններին լոյալության ու հպատակության երդում տված մարդիկ են,կամ ինչպես Հրայր Թովմասյանի դեպքն է, այս ամբողջ աղավաղման ճարտարապետության պատասխանատու։