Շոկոլադը՝ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Շոկոլադը՝ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Շոկոլադի օգտագործումը սիստեմատիկ կերպով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին հայտնում է American Heart Journal ամսագիրը։ Իրականացված հետազոտությունները պարզել են, որ շաբաթական 28 գրամ շոկոլադի օգտագործումը բերում է 18 տոկոս նվազեցման սրտային անբավարարության։ Միաժամանակ շոկոլադի օգտագործումը նվազեցնում է նաեւ սրտի առիթմիա առաջանալու հավանականությունը։ Խոսքը սակայն, 70 տոկոսանոց դառը շոկոլադի մասին է, որը հագեցած է կակաոյով։ Այս տեսակի շոկոլադի մեջ կա մագնեզիումի մեծ քանակություն եւ անտիօքսիդանտներ, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում եւ օգնում են իմունային համակարգին կարգավորել տրոմբոցիտների ձեւավորումը, նաեւ թույլ չեն տալիս դիաբետի զարգացում։