Բացատրել են, թե ինչու «տխմար» բառը որոնելիս ՝ ցանցային որոնիչով երկրի նախագահի նկարն է ցույց տալիս

Բացատրել են, թե ինչու «տխմար» բառը որոնելիս ՝ ցանցային որոնիչով երկրի նախագահի նկարն է ցույց տալիս

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային բացատրել է, թե ինչու որոնիչով «տխմար» բառը որոնելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարն է բերում։ Այս բացատրությունը Սունդար Պիչային ներկայացրել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում։ Հարցը տեխնոլոգիական հսկայի ղեկավարին տվել է դեմոկրատ քաղաքական գործիչ Զոյի Լոնգֆրենը։ Պիչային պարզաբանել է, որ նկարի որոնման ժամանակ որոնիչը հաշվի է առնում 200 ֆակտոր, որոնց զուգորդմամբ էլ իրականացվում է որոնումը, որոնց մեջ հաշվի է առնվում ակտուալությունը, հանրաճանաչությունը եւ նորույթ լինելը։ Ընդ որում, որոնման արդյունքները չեն կարգավորվում մարդկանց կողմից եւ ինքնաբերաբար է տեղի ունենում։