Տավուշի մարզպետը բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եկավ Կիրանցի ճանապարհը փակած տավուշցիների մոտ, առաջարկեց բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Նա նշեց, որ բնակիչները ցանկացել են իր հետ հանդիպել՝ եկել է։
Պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը։
Նշենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ գիշերը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոչ էր արել դադարեցնել ակցիան Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Կարծիքներ