Ադրբեջանը պատրաստ է ընդունել հայաստանցի լրագրողներին

Ադրբեջանը պատրաստ է ընդունել հայաստանցի լրագրողներին

Ինչպես հայտնի է, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում նախատեսված է մարդասիրական միջոցառումների եւ գործողությունների մի ամբողջ շարք, որը նպաստելու է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ու խաղաղության ամրապնդմանը։ Որպես այդպիսիք ներկայացված են գյուղատնտեսական աշխատանքների շրջանում խաղաղության ամրապնդումը, գերիների հարազատների փոխայցելությունների կազմակերպումը, լրագրողների փոխայցերի կազմակերպումը եւ այլն։ Եվ ահա, ի պատասխան ռուսական «Կոմերսանտի» հարցման, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել հայաստանցի լրագրողներին։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է, որ իրականում Հայաստանի քաղաքացիների մուտքի լուրջ արգելքներ Ադրբեջանի տարածք երբեք էլ չեն գործել եւ Բաքուն զերծ է մնացել հայերի՝ Ադրբեջան մուտքի արտոնություն տալուց, նրանց իսկ անձնական անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն, եթե հայկական կողմը ադրբեջանական կողմի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի հարցում պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել, ապա Բաքուն կարող է փոխել իր որդեգրած կեցվածքը։