Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ (տեսանյութ)

Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարող ցուցարարներից մի քանիսը քիչ առաջ վեճի բռնվեցին իրենց ցույցին հետեւող 2 քաղաքացու հետ։

Բանն այն էր, որ Քոչարյանի աջակիցները գլխավոր դատախազության դիմաց ակցիա էին անում` պահանջելով ազատ արձակել երկրորդ նախագահին, մինչդեռ դրան ընդդիմացան նրանց մեջ հայտնված 2 քաղաքացիներ, որոնք միանշանակ պնդում էին, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածի համար, եւ որ իրենք հեղափոխության կողմնակից են։

Այս ամենը չհանդուրժեցին ցուցարարները` նրանց անվանելով սադրիչներ։ Ոստիկանները քաղաքացիներից մեկին հեռացրին նրանց շարքերից։ Այդ ընթացքում ցույցի մյուս մասնակիցները հասցրին հեռանալ։