Խաղարկվել է պիես՝ ըստ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության զեկույցի

Խաղարկվել է պիես՝ ըստ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության զեկույցի

Հոլիվուդյան դերասանները, որոնց շարքում են եղել՝ Ալիսա Միլանոն, Զաքարի Կուինտոն եւ Մայքլ Շենոն, խաղարկել են պիես՝ այսպես կոչված ռուսական միջամտության գործի քննությունն իրականացրած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հրապարակած զեկույցի մոտիվներով։ Այս մասին գրում է New York Post-ը։ Ըստ պարբերականի, ներկայացումն ունեղել է՝ «Հետաքննություն՝ ճշմարտության որոնումները 10 արարներով» վերնագիրը եւ հեռարձակվել է ուղիղ եթերում։ Պիեսի սցենարը գրել է Ռոբերտ Շենկանը։