Պուտինն Ալիևին շքերթի է հրավիրել

Պուտինն Ալիևին շքերթի է հրավիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հրավիրել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ է 2020-ի մայիսի 9-ին կայանալիք շքերթին։ Այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով ՌԴ նախագահի վարչախմբում իր աղբյուրին։

Վերջինս գործակալության թղթակցին հայտնել է, որ հրավիրված են ԱՊհ երկրների բոլոր առաջնորդները։.Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին Վլադիմիր Պուտինը հրավիրել է նաև Ֆրանսիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Հյուսիսային Կորեայի, Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարներին։