Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը կքննվի դռնբաց 

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը կքննվի դռնբաց 

Քիչ առաջ դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց դատախազության միջնորդությունը Քոչարյանի գործը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Լրագրողներին թույլատրեցին մտնել նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ դատախազությունը այսօր միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով:

Նման միջնորդության հիմք դարձավ այն, որ դատարանում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ցանկացավ հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը:

Այժմ դատարանը՝ օրենքի համաձայն այդ միջնորդությունը կքննի դռնփակ, որից հետո որոշում կկայացնի արդյոք բավարարո՞ւմ է միջնորդությունը, թե՞ ոչ:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը պնդեց` դատախազությունը հիմքեր չունի նիստը դռնփակ անցկացնելու միջնորդության համար: