Լեհաստանը փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից

Լեհաստանը փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի իր երկրին կեղտոտ նավթի պատճառած բնապահպանական վնասների համար, որը մատակարարվել է «Դրուժբա» նավթամուղով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մորավեցկին նշել է, որ ռուսական մատակարարները թույլ են տվել լուրջ լոգիստիկ եւ օպերացիոն թերազումներ, որի համար պետք է ռուսական կողմը նյութական պատասխանատվություն կրի։ Նա նաեւ ասել է, որ իրենց չի վախեցնում Մոսկվայի հետ դժվար բանակցություններ ունենալու հեռանկարը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր սարքերը, խողովակները եւ ողջ համակարգը տուժի տուսական նավթի որակի պատճառով»,- ասել է Լեհաստանի վարչապետը։