Օսիպյանը բերաններդ լեզու ա դրել. տեսանյութ

Օսիպյանը բերաններդ լեզու ա դրել. տեսանյութ

«Սասնա ծռերի» տասը անդամի գործն այսուհետ դռփակ անցկացնելու դատարանի որոշումը նիստին ներկա քաղաքացիներ կողմից միանշանակ չընդունվեց: Նախագահողը հայտարարեց, որ հետաձգում է նիստը, տուժողների հարցաքննությունը կշարունակվի մյուս նիստին:

Ներկաները դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշմանը արձագանքեցին՝ «ամոթ» վանկարկելով: Այնուհետեւ նրանցից մի քանիսը հաշիվ պահանջեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի կարգադրիչների պետից՝ պահանջելով ասել, թե ինչո՞ւ դատավորին տված զեկուցագրի մեջ նշված է միայն Գեւորգ Սաֆարյանի անունը, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանի մասին գրված է՝ մի քաղաքացի եւ անունը նշված չէ:

Այնուհետեւ ներկաներից մի դյուրագրգիռ անձնավորություն բորբոքվեց եւ սկսեց բղավել, խոսքերի մեծ մասը հասկանալի չէր: Միայն հասկացվեց, որ նա ասաց. «Ձեր դատերն էլ չեք տենալու, Օսիպյանը բերաններդ լեզու ա դրել»:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին բախում տեղի ունեցավ «Սասնա ծռերի» համակիրների եւ գործով տուժող ճանաչված Արամ Հովհաննիսյանի ընկերների միջեւ: