Է՞ս ա նոր Հայաստանը․ տեղ ենք հասել, իջեք. Մարուքյան (տեսանյութ)

Է՞ս ա նոր Հայաստանը․ տեղ ենք հասել, իջեք. Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նեղսրտեց, որ կառավարության ծրագրին դեմ քվեարկելուց հետո իր բնորոշմամբ՝ իշխանական մամուլը նորից հարձակման է անցել՝ իրեն կապելով այս կամ այն ուժի կամ գործչի հետ։ Այդ լուրերից հետո էլ ֆեյսբուքում սկսում են հայհոյել իրենց։

«Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, մենք վախից պետք ա կողմ քվեարկենք, որ մեզ չասեն՝ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյա՞ն։ Է՞ս ա նոր Հայաստանը․ տեղ ենք հասել, իջեք»,-հայտարարեց Մարուքյանը։

Նա նաև նշեց, որ որևէ բան իրենց չի կանգնեցրել ու չի կանգնեցնելու։ «Եվ մոտ օրերս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ։ Այդ փաթեթը պատրաստվել էր դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այս փոփոխությամբ պետք է ուժեղացվի պառլամենտական ընդդիմության դերը։

Մանրամասն՝ տեսանյութում։