Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենթահրթիռային համակարգերի գնման գործարքը որեւէ կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի անվտանգության հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մեր կողմից Ս-400-ների գնումը որեւէ կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի անվտանգության, ԱՄՆ-ի կամ F-35-երի հետ։
Պատճառները, որոնցով պայմանավորված մենք գնում ենք այդ համակարգերը, ակնհայտ են»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ս-400-ների գնման գործարքը կարելի է համարել կայացած եւ նշել, որ հնարավոր է Անկարան սկսի բանակցություններ Ս-500 համակարգերի գնման ուղղությամբ։ Էրդողանը նաեւ ասել է, որ Ս-400-ների գնման հետ կապված հետընթաց քայլ լինել չի կարող եւ թեման փակված է։
Կարծիքներ