ՀՀ էթնիկապես ոչ հայ քաղաքացիները դրանով ազգային խտրականության ենթարկվում են, թե ոչ.Ստեփան Դանիելյան

ՀՀ էթնիկապես ոչ հայ քաղաքացիները դրանով ազգային խտրականության ենթարկվում են, թե ոչ.Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Սահմանադրական Դատարանի նորընտիր դատավորը երդվեց հայ ժողովրդի առջև։

Սահմանադրագետներին և քրեագետներին խնդրում եմ մեկնաբանել մի քանի հարց.

- Արդյոք ՀՀ քաղաքացի ոչ էթնիկ հայերի վրա այսուհետ տարածվելու է Սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։

- Արդյոք ՀՀ էթնիկապես ոչ հայ քաղաքացիները դրանով ազգային խտրականության ենթարկվում են, թե ոչ։

- Էթնիկապես հայ, բայց որ Հայաստանի քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։ Եթե այո, ապա դա ինչպես է կանոնակարգվում այդ երկրների սահմանադրությունների հետ։

- Արդյոք այդ երդումով խախտվել է ՀՀ սահմանադրությունը, թե ոչ։

- Եթե սահմանադրական դատարանի դատավորը խախտում է սահմանադրությունը, ինչպիսի կարգավորումներ կան վիճակը շտկելու համար»։