Փաշինյանը ծրագրում է Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Դավոսում

Փաշինյանը ծրագրում է Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Դավոսում

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Այդ թվում` չինական CCGTV-ին, ֆրանսիական Le Figaro-ն եւ շվեյցարական RTS-ը: 

Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Brifing-ին, որի ժամանակ պատասխանել է Business Insider-ի, The New York Times-ի, գերմանական DPA-ի, եգիպտական Daily News-ի և ռուսական РИА Новости-ի լրագրողների հարցերին: Վերջիններիս հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեքշաբթի ծրագրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալ։

Հարցազրույցներից հետո Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի և Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: