Ի՞նչն ա ձեզ տանջում, ի՞նչ կապ ունի աթեիստ լինելը. ԲՀԿ ավագանու անդամը բարկացավ (տեսանյութ)

Ի՞նչն ա ձեզ տանջում, ի՞նչ կապ ունի աթեիստ լինելը. ԲՀԿ ավագանու անդամը բարկացավ (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի բերած նախագիծը՝ Մաշտոցի պողոտան, Մովսես Խորենացու եւ Գրիգոր Լուսավորի փողոցների անունները անվանափոխել՝ սկզբում ավելացնելով «Սուրբ» մասնիկը։

Համապատասխան հանձնաժողովը տվել է բացասական կարծիք, նախագծի վերաբերյալ նմանատիպ կարծիք հայտնեցին նաեւ «Իմ քայլի» որոշ անդամներ։

Այս հանգամանքը զայրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանին։

«Ազնավորեն ասեք, որ այստեղ «սուրբ» բառը կա, կհասկանամ ձեզ։ Գնացեք Հայոց պատմություն կարդացեք։ Ի՞նչն ա ձեզ տանջում, ես ուղղակի չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի աթեիստ լինելը, եթե ասում ենք լինի Սուրբ Մովսես Խորենացի»,֊նշեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։