«Փաստ». Հայաստանը «էմիսարներ» է ուղարկում ՌԴ

«Փաստ». Հայաստանը «էմիսարներ» է ուղարկում ՌԴ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը:

Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչեւ աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի եւ գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի եւ ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն:


Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում