Մոնիկա Բելուչչին նոր ընկեր ունի՝ իրենից տարիքով փոքր

Մոնիկա Բելուչչին նոր ընկեր ունի՝ իրենից տարիքով փոքր

54-ամյա Մոնիկա Բելուչչին վերջապես հասարակություն է դուրս բերել իր նոր ընկերոջը։ Պարզվում է, որ վերջինս 36 տարեկան է, պատկերասրահի սեփականատեր։ Անունը Նիկոլաս Լեֆեւր։ Նախօրեին Բելուչչին Լեֆեւրի ընկերակցությամբ ներկայացել է Cartier ապրանքանիշի կազմակերպած գալա-երեկոյին՝ Փարիզի Կոնյերժի ամրոցում։

Մոնիկան ու Նիկոլասը միասին են դուրս եկել կարմիր ուղեգորգին։ Սիրահար զույգը քայլել է իրար ձեռք բռնած, անկաշկանդ թույլ տալով, որ իրենց լուսանկարեն։ Երկրպագուները արդեն նկատել են, որ Լեֆեւրի համար տեսախցիկների եւ լուսանկարչական սարքերի առկայությունը մի փոքր զգաստացնող է եղել, ի տարբերություն այդ ամենին սովոր Բելուչչիի։