Փակ հանգույցների արձակում․․․

 Փակ հանգույցների արձակում․․․

 

Անորոշության մեջ գտնվող մարդիկ քաղաքական դաշտում չխարխափելու համար լուսավորում են ուզում։ Ինչը ինչի համար կատարվեց։ Հեղափոխություն կատարվեց, որ ի՞նչը փոխվի։ Ու շատ հաճախ ենք լսում այս խոսքերը՝ չենք հասկանում՝ ինչ է կատարվում։

Հեղափոխություն անելու օրակարգը այսպիսին էր՝ «Մերժիր Սերժին»։ Դա Ի՞նչ էր նշանակում՝ մերժել անձին ու հետագայում չկարողանա՞լ քաղաքական բնորոշում տալ, թե ինչի համար են մերժում։ Մինչ մերժելը աշխարհի բոլոր մեղքերը կապվում էին Սերժ Սարգսյանի հետ, մերժելուց հետո, երբ անձը փոխարինվեց անձով, վարչապետն արդեն այլ անձ էր, պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մի մեղք չունի։ Ուրեմն ինչի համար էր ղեկավարը մերժվում, ինչի համար էր այս անկայունությունը ստեղծվում, ինչի համար էր երկիրը փորձությունների ենթարկվում և վերջապես ինչի համար էր ազգը պառակտվում՝ բաժանվում սև ու սպիտակների, երբ գունային գամման նույնն էր։ Եվ այս պարագայում ինչպե՞ս լրջություն չտալ  ու նոր լույսով չընկալել Միքայել Մինասյանի հայտարարությանը․

«Իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի»:

 

Երեկ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հայտարարությունը կարծեք թե ամբողջացնում է այս ամենը․

ՀՀ Երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Ի՞նչ է սա նշանակում։ Այս հայտարարությունից հետո ժողովուրդը իրավու՞նք ունի Նիկոլ Փաշինյանին հարցնելու՝ այդ դեպքում, ինչու՞ էիք մերժում ղեկավարին, երբ մեկուկես տարի է վարչապետ եք ու ոչ մի թերություն չեք գտել նրա մեջ։ Սովորական աթոռակռի՞վ էր․․․

Փակ հանգույցների արձակումը չէր խանգարի։

Անգամ ամենաաղմկոտ՝ Ամուլսարի գործում, ընդունեցիք, որ  Սերժ Սարգսյանի  ժամանակ Ամուլսարի փորձաքննությունը ճիշտ է արվել։ Երկրին «քյար մնաց» դա ապացուցելու համար 400․000 դոլար պետական բյուջեից ծախսելը։