Ռուս խաղաղապահ սպան վիրավորվել է ականի պայթյունից․ պաշտոնական

Ռուս խաղաղապահ սպան վիրավորվել է ականի պայթյունից․ պաշտոնական

Ռուս խաղաղապահ ուժերի սպան վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի մի սպա եւս չորս հոգի՝ ԼՂ ԱԻՆ ներկայացուցիչներ, ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ հաղորդման, նոյեմբերի 23-ին դիակների փոխանակությամբ զբաղվող համատեղ խումբը, որը բաղկացած էր ռուս խաղաղապահներից, ադրբեջանական զինուժը ներկայացնող զինվորականներից եւ ԼՂ ԱԻ նախարարության ներկայացուցիչներից եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներից, իրականացրել են դիակների որոնում Տերտերի շրջանում։ Մատաղիս բնակավայրի մոտ, գործողություն իրականացնելիս էլ տեղի է ունեցել պայթյուն։ Ռուս խաղաղապահին տեղափոխել են Բաքվի զինվորական հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։