Գասպարին միայնակ ակցիա է անում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց

Գասպարին միայնակ ակցիա է անում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց՝ Ծովակալ Իսակովի պողոտայի վրա գտնվող նրա առանձնատան դիմաց։

Այս անգամ Վարդգես Գասպարին դեռ չի պառկել, նա Քոչարյանի տան պարսպի երկայնքով բարձրանում էր դեպի բողոքի վայր, ապա պահակակետի մոտ կանգնեց՝ Պողոս Պողոսյանի լուսանկարով ու հոկտեմբերի 27 գրությամբ պաստառով։ Շինությունում գտնվող անձիք էլ հեռախոսներով նկարում են Վարդգես Գասպարիին։

Ապա նա սկսեց վանկարկել՝ Ռո-բիկ մարդասպան, Ռո-բիկ սրիկա։
Վարդգես Գասպարին հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չկարծի, թե գանգեր չկան։ Մասնավորապես, Պողոս Պողոսյանի, որ «ում գանգը ինքը «Առագաստ»սրճարանում ջարդեց, թող իմանա, որ ևս մեկ գանգ դրված է իր բռունցքների դիմաց»,-հայտարարեց Գասպարին։