Այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, ինձ և արժանապատիվ մեր հայ զավակներին դրել է տագնապալի իրավիճակում․ Թովմասյան

Այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, ինձ և արժանապատիվ մեր հայ զավակներին դրել է տագնապալի իրավիճակում․ Թովմասյան

Տեսնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, ամեն ազգասեր և կայացած մարդ պետք է հնարավորություն ունենա իր խոսքն ասելու և իր ուժերի չափով կարողանա օգտակար լինել մեր երկրին: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը: 

«Քաղաքականությամբ որոշեցի զբաղվել, ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից՝ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն պայմանագրի հետևանքով: Ես այսքան ժամանակ ամեն ինչով փորձել եմ օգտակար լինել մեր հայրենիքին: Այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, ինձ և արժանապատիվ մեր հայ զավակներին դրել է տագնապալի իրավիճակում: Սա է քաղաքականությամբ զբաղվելու իմ հիմնական պատճառը» ,- ասաց գործարարը։