Դավիթ Տոնոյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Դատարանը կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորված է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ: