Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի դիտումը

Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի դիտումը

Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը։ Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։ Դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա նշանակում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը համարվում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։ Այս մասին հայտնում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։