Մեկը լինի Զախարովային համեմատի․ Մեհրաբյան

Մեկը լինի Զախարովային համեմատի․ Մեհրաբյան
Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն  Մեհրաբյանը չի կարծում, որ չշնորհավորելով Փաշինյանին, ՌԴ-ն մեզ դիվանագիտական ապտակ է  հասցնում։ «Չեմ կարծում, որ իրենց ձեռքը հասնում է մեզ՝ ապտակելու համար։ Ուղղակի իրենք էլ պետք է հասկանան, որ մենք թքած ունենք իրենց վրա էլ, իրենց համեմատությունների վրա էլ, իրենց շնորհավորելու կամ չշնորհավորելու վրա․․․ Ու այն, որ մեզ չեն շնորհավորել, չեմ կարծում, թե դա մեր ախորժակի վրա ինչ-որ ձևով ազդում է կամ երկնքում աստղերի դասավորության վրա կազդի․․․ Մարիա Զախարովան իր լկտի պահվածքով միշտ էլ հայտնի է, և մեկը լիներ՝ Մարիա Զախարովային չգիտեմ ինչի հետ համեմատեր, չասեմ․․»,- վրդովված նկատեց քաղաքագետը։ 

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳն խոսնակը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահը չի շնորհավորում, ասել էր, որ այդ հարցը նույնն է, թե կինը տղամարդուն հարցնի՝ դու ինձ սիրո՞ւմ ես։

Նշենք, որ Հայաստանում շատերն են վիրավորված այս համեմատությունից, որով, փաստորեն, երկրորդ անգամ համեմատության մեջ Հայաստանը կնոջ դերում է, Ռուսաստանը՝ տղամարդու։