Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդել

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտման դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, եւ ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում եւ չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։