Ինչով է օգուտ Եվրոպային Ուկրաինայի քաոսը

Ինչով է օգուտ Եվրոպային Ուկրաինայի քաոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր եւ նախագահի թեկնածու Եվգենի Մուրաեւը կարծում է, որ Եվրոպան բավական մեծ օգուտներ է քաղում Ուկրաինայում արդեն տարիներ շարունակվող քարոսային իրավիճակից։ Այս մասին նա խոսել է «ՆԱՇ» հետուստաընկերության հետ զրույցի ընթացքում։ Մուրաեւը նկատել է, որ այն օրենքները, որոնք ընդունվում են Կիեւում Եվրոպայի պահանջով, իրականում վնասում են Ուկրիանային։ «Մոտ վեց միլիոն ուկրաինացիներ աշխատում են եվրոպական երկրներում եւ այնտեղ կենսաթոշակային վճարներ են վճարում, հարկեր են տալիս, այսինքն՝ չեն պատրաստվում վերադառնալ»,- ասել է Մուրաեւը եւ հիշեցնելով Դոնալդ Տուսկի խոսքերը՝ հավելել, որ Եվրոպայում բոլորը չէ, որ անհանգստացած են Ուկրաինական հակամարտությամբ։