Նեթանյահուն թույլ է տվել բնակարաններ կառուցել Արեւելյան Երուսաղեմում

Նեթանյահուն թույլ է տվել բնակարաններ կառուցել Արեւելյան Երուսաղեմում

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերացրել է այն արգելքը, որով հրեաները չէին կարող բնակարաններ կառուցել Արեւելյան Երուսաղեմի Գիվաթ խա-Մատոս շրջանում։

Այդ շրջանում, ըստ Times of Israel պարբերականի հաղորդման, նախատեսվում է կառուցել երեք հազար բնակարան։

Նշենք որ առաջին անգամ այդ շրջանում շինարարություն իրականացնելու մասին խոսվել է 2012 թվականին։ Իսրայելի մտադրությունը քննադատվեց միջազգային հանրության կողմից, քանի որ այդ կերպ կկտրվեր կապը պաղեստինապատկան Բեյթ-Սաֆաֆա եւ Շարաֆաթ թաղամասերի եւ Հորդանան գետի միջեւ։