Ինչի է հանձնել թուրքին մեր բոլոր գաղտնի քարտեզները, Առուստամյան Կարենը կարո՞ղ է պատասխան տալ

Ինչի է հանձնել թուրքին մեր բոլոր գաղտնի քարտեզները, Առուստամյան Կարենը կարո՞ղ է պատասխան տալ

Ինձ 10 քննիչ տվեք, 10 օր էլ ժամանակ, ես Ջաբրայիլի զորամասի ամբողջ գործերը բերեմ դնեմ ձեր դիմաց։ Շատ դավաճաններ ու փախնողներ են եղել։ Բա հրամանատարական կազմը իրավունք ունի՞ իր զինվորին բաց թողի դաշտի մեջ, որը անգամ տեղանքին ծանոթ չի, մարտավարական ոչ մի կանոնների չի տիրապետում, զենքի հետ վարվելու կանոններին չի տիրապետում։Այս մասին քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։ Նշենք, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները քննչականի զինվորական վարչության մոտ են, պիտի Քյարամյանի հետ հանդիպեին, բայց նա չի ներկայացել։

«Հրամանատարը ինչ իրավունք ունի զինվորին մարտի դաշտում թողնի ու փախնի։ Իմ տղայի հետ կապված կարող եմ դեպք պատմել։ 10 հոգով գնացել են իրենց վիրավոր հրամանատարին դուրս բերելու մարտի դաշտից, այո, այդպիսի հրաման է իջեցվել։ Հրաման իջեցնողը մինչեւ օրս էլ չի հրաժարվում, որ ինքը նման հրաման է իջեցրել։ Կուտում է եղել, սնարյադը գցել են, 10-ից 8-ը տեղում զոհվել են։ Ես էդ հրաման տվողի անունը չեմ տա, իրենք թող հետաքրքրվեն ու պարզեն, թող պարզեն իրավունք ունի ինչ-որ մեկը հրաման տալու, որ 10 հոգով պիտի գնան մեկի կյանքը փրկելու։ Այդ երկուսը, որոնք չեն զոհվել, հեռավորության վրա են եղել ու վիրավորվել են, այսօր նենց են վախեցրել, որ էլ բան էլ չեն խոսում, մենք բաներ են ասում, կիմանաս զառանցում են։ Երկուսից մեկն էլ սպա է՝ Սերժը, եթե չեմ սխալվում Զադոյան Սերժ ։ Եթե կենտրոնացված կառավարումը ճիշտ լիներ, մենք այսօր այսքան զոհ չէինք ունենա, կունենայինք, բայց ոչ այդքան։ Կառավարում չի եղել, ամեն մեկը հրամանատար է եղել, իրենից ամեն մեկի վրա էլ մի հինգ հատ հրամանատար կար, բայց ոչ մեկ տեղում չեն եղել»,- ասաց նա։

«Նույն այդ Առուստամյան Կարենը Հադրութում ես եմ տեսել ինքը ոնց էր տեղակայվել։ Մի 10 հատ դիպուկահար բերել էր կանգնացրել իր շենքի կողքերը, որ հանկարծ իրա բադիկներին կամ մարմնի ինչ-որ հատվածի բան չլինի։ Դրանից հետո ինքը փախնում է այդ տարածքից , բոլոր գաղտնի քարտեզները մեր տարածքների վերաբերյալ մնում է այնտեղ։ Հետո նոր մեր այլ ծառայողներ են մտնում ու այդ սենյակից ի վերջո դուրս բերում այդ գաղտնի տեղեկատվական փաստաթղթերը, քարտեզները։ Ինքը էսօր կարո՞ղ է պատասխան տալ՝ ինչի թուրքին հանձնել մեր բոլոր տվյալները»,- ասաց նա։