Սբ․ Սարգիսը շրջում էր Էջմիածնում

Սբ․ Սարգիսը շրջում էր Էջմիածնում

Սբ.Սարգսին այսօր կարելի էր հանդիպել հայոց հոգևոր մայրաքաղաքի փողոցներում: Սիրո արագահաս բարեխոսն առավոտից՝ ձիով շրջում էր Էջմիածնի թաղամասերում և աղի բլիթ բաժանում երիտասարդներին: 
Ձիավորին առաջինը դիմավորեցին «Մեր տունը» հասարակական կազմակերպության աղջիկները, որոնք այստեղ են եկել տարբեր մանկատներից: Սիրո բարեխոսը մանկատան  աղջիկներին աղի բլիթներ բաժանեց և հույս հայտնեց, որ առաջիկայում կհանդիպեն իրենց կեսին:


Այնուհետև սբ.Սարգիսն այցելեց խանութներ, սուպերմարկետներ, ու բլիթներով լի զամբյուղը հրամցրեց երիտասարդներին: Սբ.Սարգսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքում՝ նրան ուղեկցում էին, ուրախ էին նրան տեսնելու համար: